Քաղաքականություն

Ինչ են ասում Ռուսաստանից

Ինչ են ասում Ռուսաստանից

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը դեռևս չի մեկնաբանում Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ ընդգծելով, որ սպասում են վերջնական ամփոփված տվյալներին։

Պեսկովի խոսքով՝ քանի որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի հրապարակել վերջնական արդյունքները, պաշտոնական դիրքորոշում ներկայացնելը վաղաժամ է։ Նա նշել է, որ Ռուսաստանը հետևում է գործընթացի վերաբերյալ տարածվող տեղեկատվությանը։

Կրեմլի խոսնակը նաև ընդգծել է, որ ուշադրությամբ արձանագրվում են ընտրությունների վերաբերյալ ստացվող բոլոր հաղորդումները, այդ թվում՝ ընտրական գործընթացում հնարավոր խախտումների մասին տեղեկությունները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image