ԱՄՆ Վաշինգտոն նահանգում՝ Օրքաս կղզուց դեպի հյուսիս հիդրո-ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է տեղի KIRO7 ՀԸ-ն։ Ինքնաթիռը պառկանել է Kenmore Airlines ավիաընկերությանը։ Ինքնաթիռում եղել է 11 մարդ։ Բոլորը փրկվել են։ Ավիավթարը տեղի է ունեցել նախօրեին, տեղի ժամանակով 17։15-ին․ Սան-Խուան կղզեխմբի Սյուշա կղզու մոտ։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Երկուսը տեղափոխվել են Բելինգեմի հիվանդանոց, երկուսը՝ Օրքաս կղզու հիվանդանոց։
Փրկարարական աշխատանքներն իրականացվել են տեղի ոստիկանության եւ Մերձափնյա պահպանության ծառայության կողմից։ Սկսվել է հետաքննություն՝ միջադեպի հետ կապված։ Նախնական տեղեկություններով, ինքնաթիռը կատարելիս է եղել վթարային վայրէջք։