Ռուսաստանում՝ Կամչատկայի ափերի մոտ միանգամից երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը գնահատվել է 6 եւ 5,7 մագնիտուդ։ Այս մասին հայտնում են ռուս գիտնականները։
Էպիկենտրոնները գտնվել են Պետրոպավլովսկ-Կամչատսկից 206 եւ 210 կմ հեռավորության վրա։ Օջախների խորությունը 64,6 եւ 72 կմ է։ Այլ տեղեկություններ դեռեւս չեն հրապարակվել։