Հասարակություն

Գլխին խաչ միայն Վեհափառն է կրում․ Երեւի Նիկոլի աղանդի կաթողիկոսն էլ Աննա Հակոբյանն է

Գլխին խաչ միայն Վեհափառն է կրում․ Երեւի Նիկոլի աղանդի կաթողիկոսն էլ Աննա Հակոբյանն է

Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Վահագն Խաչատուրյանը, ՔՊ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ երեկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հանրության կողմից տիրադավ անունը ստացած ու Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած եպիսկոպոսների մեկի վարած պատարագին են ներկա եղել։ Շատերի քննարկման առարկան դարձել էր Աննա Հակոբյանի կրած գլխարկը,որի վրա խաչ էր պատկերված եւ այն հանգամանքը, որ Աննա Հակոբյանն ու Վահագն Խաչատուրյանը եկեղեցում ծնկի չէին եկել։

Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Հակոբյանի կրած գլխարկի խաչին, ասաց, որ գլխին խաչ միայն Վեհափառ Հայրապետն է կրում։

«Հիմա տեսանք, որ երկրորդ մեկն էլ կա, որ գլխին խաչ ունի։ Երեւի Նիկոլի աղանդի կաթողիկոսն է Աննա Հակոբյանը, սա իմ կարծիքը չի, համացանցում եմ հանդիպել։ Մի օգտատեր գրել էր, որ նոր աղանդ է հիմնել, որտեղ Աստվածը Նիկոլն է, իսկ ամենայն հայոց կաթողիկոսը այդ աղանդի` Աննա Հակոբյանն է, քրմապետն էլ Ստեփան Ասատրյանն է այդ նոր աղանդի։ Եվ է գազելը, եվ է ուղտը,վարչապետի գրառումն էլ տեսա, որ իրենք «ուղտերթի» են գնում «ղ» տառով։ Չգիտեի, որ ինքը մինչեւ հիմա չգիտի, որ Կտրիճը «ճ» տառով է գրվում`«չ»-ով չի գրվում։ Իմացա նաեւ, որ ուխտ բառն էլ ինքը ղ-ով է գրում, հուսով եմ, ինքը ուխտագնացությունը նկատի չուներ»,- ասաց հոգեւորականը։

Աննա Հակոբյանի ու Վահագն Խաչատուրյանի ծնկի չգալն էլ այսպես է բացատրում` իրենք երեւի այդ աղանդի գուրուներից են։

«Այդ աղանդի Աստվածը, որ Նիկոլն է, ինքն է իրենց առաջ ծնկի գալիս։ Իրենց աղանդը բազմաստվածության աղանդ է, որտեղ բացի Նիկոլ Փաշինյանից, նաեւ աստվածուհիներ եւ աստվածներ կան։ Այդ աղանդի աստվածներից է ինչու չէ նաեւ Աննա Հակոբյանը, Փաշազադեն, այդ աղանդում գերագույն աստվածներ կան` Էրդողանն ու Ալիեւը, Փաշազադեն եւ իրենց ընտանեկան աստվածը՝ Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանը շարքային Աստված է։ Մարդկանց մի մասը նմանատիպ հումորներ են անում նրանց անլրջությունների վրա»,-ասաց  Տեր Վրթանեսը։

Իսկ իրականում ցավ է ապրում Նիկոլ Փաշինյանի եւ իր կամակատար ստրուկների խեղկատակություններից։ 
«Ես խորապես ցավ եմ ապրում Նիկոլ Փաշինյանի ամենօրյա արտահայտվող տգիտությունից, սկսած ուղղագրական, կետադրական մնացած հարցերից, մինչեւ հոգեւոր հարցերում իր խորը տգիտության համար եւ ամեն անգամ խորստին ամաչում եմ, որ նման վարչապետ ունենք մեր հանրապետությունում»,- ասաց Տեր Վրթանեսը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image