Հասարակություն

Ում է մակագրվել Արշակ Սրբազանի կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը 

Ում է մակագրվել Արշակ Սրբազանի կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը 

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին երեկ հայտնեց սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը` միաժամանակ նշելով, որ միջնորդությունը մի դատավորի է մակագրվել, ապա վերամակագրվել, եւ չգիտեն` ի վերջո ով է քննելու կալանքի միջնորդությունը։

«Հրապարակ»-ի տեղեկություններով` այն մակագրվել է իշխանահաճո որոշումներով հայտնի Կենտրոնի դատավոր Կարեն Ֆարխոյանին, որը 2019֊ից կալանավորել է բազմաթիվ ընդդիմադիրների, իսկ հիմա էլ քննում է Բագրատ սրբազանի եւ մյուսների գործը։ Դատական իշխանությունն, ըստ ամենայնի, սրբազանի կալանքը երկարացնող դատավոր է այս պահին գտել միայն Ֆարխոյանին, քանի որ իրենց սրտի դատավոր Մասիս Մելքոնյանը արձակուրդում է։ 

Նիստը կայանալու է այսօր՝ ժամը 15։00-ին։

Հիշեցնենք` Արշակ սրբազանը ձերբակալվեց դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։ Այս կալանավորումը շատերը կապում են քաղաքական իշխանության սկսած եկեղեցու դեմ արշավի հետ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image