Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ արդեն դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և նախատեսում են նաև դիմել Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքների հետ կապված պահանջներով։
Նրա խոսքով՝ իրենց հիմնական պահանջներն են ընտրությունների չեղարկումը և երկրորդ փուլի անցկացումը։ Կարապետյանը նշել է, որ եթե իշխանությունները վստահ են իրենց հաղթանակի հարցում, ապա առավել ճիշտ կլինի այն վերջնականապես որոշել երկրորդ փուլով։
Անդրադառնալով փողոցային պայքարի բացակայությանը՝ նա նշել է, որ հանրային տրամադրությունները ժամանակի ընթացքում կարող են փոխվել՝ սկզբում լինելով ավելի հանդուրժող, ապա՝ ավելի կոշտ։