Նիկոլ Փաշինյանը խախտում է թույլ տվել՝ ընտրատեղամաս գալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական տարբերանշանով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաքվե» միավորման համակարգող, ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձ Ավետիք Չալաբյանը։
Նշենք, որ տարբերանշանով, այն է՝ առանց Արցախ քարտեզի կրծքանշանով են տեղամաս գնացել նաեւ այլ ՔՊ-ականներ, օրինակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։