Քաղաքականություն

Թրամփի բումը․ համաշխարհային առաջնորդների առևանգումը՝ նոր թրե՞նդ 

Թրամփի բումը․ համաշխարհային առաջնորդների առևանգումը՝ նոր թրե՞նդ 

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խստորեն դատապարտել է երկրի ընդդիմության գործողությունները, որը սոցիալական ցանցերում կոչ է անում նրան առևանգել՝ հղում անելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ կապված վերջին իրադարձություններին։

«Նրանք կորցրել են արդար ընտրություններում հաղթելու իրենց հնարավորությունների հանդեպ հավատը և սկսել են ապավինել արտաքին միջամտությանը՝ «Տուսկի դիկտատուրան» տապալելու համար։ Ավելի հեռու գնալու տեղ չկա», - գրել է Տուսկը X-ում։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ զինված ուժերը գործողություն են իրականացրել Մադուրոյին և առաջին տիկին Սիլիա Ֆլորեսին ձերբակալելու և Միացյալ Նահանգներ տեղափոխելու համար։ Նրանք կանգնել են ամերիկյան արդարադատության առաջ, արդեն ցուցմունք են տվել, իսկ ինքը Մադուրոն հերքել է իրեն վերագրվող մեղադրանքները՝ հայտարարելով, որ Վենեսուելային նախագահն է, անմեղ է ու ռազմագերի է։

Մադուրոյի առևանգումից հետո Թրամփը համանման սցենարի ակնարկ էր արել նաև Կոլումբիայի նախագահի հետ կապված։

Ի դեպ, ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ առաջարկել էր առևանգել նաև Գերմանիայի կանցլերին։

Փաստորեն, Թրամփի էքսցենտրիկ քայլն աշխարհաքաղաքական նոր ինտրիգ է հարուցել, օրինաչափ ու բնաբուխ համարելով ինքնիշխան պետությունների ղեկավարների գերեվարումն ու բանտարկությունը։

Անկախ նրանից, թե որևէ երկրի առաջնորդ լեգիտիմ է, թե՝ ոչ, բռնապետ են համարում, թե՝ ոչ, անընդունելի է որևէ երկրի կողմից նրան բռնի ուժով ձերբակալումը․ դա երկրի ներքին գործերին միջամտելու և միջազգային իրավունքի կոպտագույն խախտման դրսևորում է։

Ժողովուրդներն իրենք պետք է վճռեն իրենց ճակատագիրը, եթե իհարկե, բանը չի հասել ներքին, քաղաքացիական արյունալի պատերազմի։ Այդ դեպքում էլ ողջամիտ սցենարներ կան՝ առանց երրորդ, արտաքին ուժի ռազմական ու հանցավոր միջամտության։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image