Մշակույթ

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ են իրականացվելու

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ են իրականացվելու

«Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն ավելի վաղ հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում, քննարկվել է նաեւ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Ըստ ԿԳՄՍ նախարարի, փոփոխություններն ուղղված են լեզվի կանոնակարգմանը եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրմանը: Կարեւորագույն հարցերից է պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնավորումը։

Առաջարկվող նախագծով փոփոխություն է իրականացվում նաեւ «գրական հայերենի կանոնարկում» հասկացության սահմանման մեջ՝ բացի նախկինում գործող սահմանումից ներառելով նաեւ «գործող զուգաձեւ կիրառությունների միօրինականացում» արտահայտությունը: Կարեւորվել է լեզվի կանոնարկման հանձնաժողովի ձեւավորման անհրաժեշտությունը։ Նախատեսվում է լեզվական կանոնարկման աշխատանքներում ներգրավել ոլորտային գերատեսչությունների եւ փորձագետների, որը հնարավորություն կտա բովանդակային եւ նպատակային քննարկումների արդյունքում ճիշտ որոշումներ կայացնել:

«Մշակվում է նաեւ լեզվական քաղաքականության հայեցակարգը, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման: Մի շարք միջոցառումներ են ձեռնարկվում, մասնավորապես, հայերենի թվային կենսունակության բարձրացման ուղղությամբ: Առհասարակ, շատ կարեւոր ենք համարում հայերենի՝ պետական լեզվի կարգավիճակն ու կարծում ենք՝ այդ պահանջի ապահովումը պետք է ունենա կոնկրետ դրսեւորումներ եւ գործիքակազմեր»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը, որի դիտարկմամբ՝ հաջորդ փուլում «Լեզվի մասին» օրենքում շատ ավելի մեծածավալ փոփոխություններ են իրականացվելու, որը բխելու է լեզվական քաղաքականության հայեցակարգից:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image