Քաղաքականություն

Ֆունդամենտալը Նիկոլենց ապօրինի գործողությունների հետևանքն է լինելու՝ հենց իրենց նկատմամբ

Ֆունդամենտալը Նիկոլենց ապօրինի գործողությունների հետևանքն է լինելու՝ հենց իրենց նկատմամբ

Մեկ օրում խորհրդարանական երկու ընթերցումով սահմանադրական օրենք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին արդեն գրվեց: Հայտնի դարձավ նաև, որ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սիմոնյան Ալենին չի հետաքրքրում (իյա, իրո՞ք) Վենետիկի հանձնաժողովի կարծիքը փոփոխությունների վերաբերյալ: Իմացանք նաև, որ իշխանության ներկայացուցիչների կարծիքով այդ հանձնաժողովին են ներկայացվում միայն ֆունդամենտալ օրենսդրական փոփոխությունները: Շուրջ երկու տասնամյակ ՀԿ-ներից մեկի աշխատակից լինելով՝ այդ առումով երբեք չեմ լսել ֆունդամենտալ կոչված երևույթի մասին: Չնայած բազմաթիվ դեպքերով եմ առնչվել վերոհիշյալ հանձնաժողովին ուղարկվող նյութերին: Չեմ լսել, քանի որ այդպիսի տերմին նախկինում երբեք չի օգտագործվել: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պնդել է, որ Վենետիկի հանձնաժողովը «սկզբունքային» դրույթների վերաբերյալ է մեկ տարվա արգելքը սահմանել, իսկ օրակարգ բերված նախագիծը հենց նման դրույթին է վերաբերում։ Իրոք, դրանցից ավելի սկզբունքային կամ, նիկոլականների ասելով, ավելի ֆունդամենտալ դրույթները որո՞նք են: Այդ դրույթները սահմանափակում են ընտրությունների, որպես ժողովրդավարության ֆունդամենտալ գործընթացի, վերահսկման հնարավորությունը հասարակության կողմից:
Դա՝ մեկ: Երկրորդ. ենթադրում եմ, որ այդ փոփոխության հեղինակը ոչ թե իշխանությունն է, այլ նրան կցորդ դարձած հասարակական կամ, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Այն կազմակերպությունները, որոնք ժամանակին ընդդիմություն էին: Եվ որոնց շնորհիվ ընտրություններ էին վերահսկվում նախկինների օրոք: Ու այդ պատճառով էլ անորոշ ու չհստակեցված սահմանափակումներ են դրվում օբյեկտիվ դիտորդների առջև: Չմոռանանք, որ դրանք այն կազմակերպություններն էին, որոնք կազմեցին «Մերժի՛ր Սերժին» շարժման երկրորդ թևը: Առաջինը, բնականաբար, երբեմնի «դուխով» Նիկոլն էր իր խմբակով: Որ այսօր վերածվել է թայֆայի (բացատրություն՝ նեղ շահերով իրար հետ կապված մարդկանց խումբ): Եթե կողքանց դիտարկենք այդ խմբակի գործունեությունն ու դրա անդամներին, ապա կտեսնենք, որ այն ամբողջությամբ համապատասխանում է վերը բերված բացատրությանը:

Կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունն այդ «նորարարության» դեմ պետք է պայքար մղի մի քանի ճակատով: Նախ, հարցը պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան: Երկրորդ, փոփոխությունները պետք է արագ թարգմանվեն և ուղարկվեն Վենետիկի հանձնաժողովին՝ նշելով, որ դրանք նախապես ներառված չէին ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում: Երրորդ, թե՛ բանավոր և թե՛ գրավոր քարոզչություն իրականացվի ընդդեմ անօրինական օրենսդրական փոփոխությունների: Գրեցի վերջին երեք բառերն ու մի պահ կանգ առա. հասել ենք այն հանգրվանին, որ ԱԺ-ում իրականացվում են անօրինական օրենսդրական փոփոխություններ: Հետո հիշեցի Սահմանադրության առանձին դրույթների անօրինական փոփոխությունները, պաշտոնապես հանրաքվե նախաձեռնելն ու այն չանցկացնելը ու մի տեսակ հանգստացա: Որովհետև դա նիկոլական «ժողովրդավարության» պայմաններում բնական գործընթաց է եղել էն գլխից:

Ինչ մնում է ՍԴ ու Վենետիկի հանձնաժողով դիմելուն, ապա, անկեղծ ասած, ընդհանրապես սպասելիքներ չունեմ այդ առումով: Բայց դա անհրաժեշտ գործընթաց է, որ պետք է անցնի ընդդիմությունը: Հատկապես որ կարող է պետք գալ մի այնպիսի պահի, որ այսօր նույնիսկ չենք էլ պատկերացնում: Վերադառնալով «ֆունդամենտալ» եզրույթին՝ նշեմ, որ ֆունդամենտալը Նիկոլենց ապօրինի գործողությունների հետևանքն է լինելու՝ հենց իրենց նկատմամբ: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image