Ժամանց

Ալոնսոյին հեռացնու՞մ են

Ալոնսոյին հեռացնու՞մ են

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում երեկ ուշ երեկոյան «Ռեալ Մադրիդը» հերթական միավորները կորցրեց՝ 1։1 հաշվով ավարտելով խաղը մրցաշարի հետնապահներից «Ժիրոնայի» հետ։ Այս արդյունքը հանգեցրեց նրան, որ մադրիդյան ակումբը զիջեց աղյուսակի առաջին տեղը «Բարսելոնային»։

Լրագրող Պեպե Ալվարեսի տարածած տեղեկատվության համաձայն՝ արքայական ակումբի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հեռացման հնարավորությունը։ Նրա ապագան, ըստ լուրերի, կախված է լինելու առաջիկա հանդիպումների արդյունքներից։

Այնուամենայնիվ, տեղեկացվում է, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը միակ իրական թեկնածու է դիտարկում Զինեդին Զիդանին՝ որպես Ալոնսոյի հնարավոր փոխարինող։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image