Հասարակություն

Թաղի տղաները կռվել են, մեկին վնասվածքներով տեղափոխել են ԲԿ

Թաղի տղաները կռվել են, մեկին վնասվածքներով տեղափոխել են ԲԿ

Վերջերս Տավուշի մարզի Իջեւան համայնքի հանրակրթական դպրոցներից մեկում 4-րդ դասարանցի, 10 տարեկան տղա է ծեծի ենթարկվել։ Նրան վնասվածքներով տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն։ Մենք դեպքի առնչությամբ հարցում ենք արել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին։ Մարզպետի աշխատակազմից մեզ հայտնել են․ ««ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի աշակերտների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը եղել է դասերի ավարտից հետո՝ տուն գնալու ճանապարհին։ Դեպքից հետո միջադեպին մասնակից աշակերտների ծնողները հրավիրվել են դպրոց, որոնց հետ եւս տարվել է համապատասխան աշխատանք՝ միջադեպի պարզաբանման ուղղությամբ։ Դեռեւս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, տեղի ունեցած դեպքն առաջին օրվանից գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում»:

Իջեւանի թիվ 4 դպրոցի տնօրեն Արմեն Խոջայանը մեզ հայտնեց, որ դեպքը եղել է, երբ 3 տղաներով տուն գնալիս են եղել։ Նրանք նույն թաղից են։ Համադասարանցի տղաներից մեկը վիրավորական խոսք է ասել մյուսի հասցեին, նա էլ հարվածել է վիրավորողին։ Տեսնելով, որ իր հարվածից համադասարանցու շրթունքը պատռվել է, արյուն է հոսում, հարվածողը վնասվածք ստացած տղային ուղեկցել է հիվանդանոց։ Տնօրենն ասաց, որ միջադեպը քննարկվել է դպրոցում, իր կողմից հանձնարարականներ են  տրվել, այդ թվում՝ ուսուցչի օգնականին։ Տնօրենի խոսքերով՝ դեպքը համացանցում ուռճացված է ներկայացվել՝ խմբակային ծեծ չի եղել,  համադասարանցիներ, թաղեցի տղաների մեջ այժմ նորմալ հարաբերություններ են։ Նկատենք, որ բռնությունների դեպքերն ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ դեռահասների շրջանում խիստ աճել են։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image