Մենք երեկ գրել էինք, որ Չարենցավան խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում պարտվելուց հետո ՔՊ-ն հոժարակամ մասնակցում է ավագանու նիստերին։ Մինչդեռ որոշ համայնքներում, հիշեցնենք, որտեղ էլի պարտվել է ՔՊ-ն, հիմնականում բոյկոտում են նիստերը, որ տապալեն քաղաքային կառավարումը։ Չարենցավանի վերընտրված քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ համայնքի 2023 թվականի բյուջեն դեռ չեն հաստատել՝ դեկտեմբերի 26-ին է նախատեսված բյուջեի քննարկումը։ Թե ինչ է նախատեսված եկող տարվա բյուջեով, Շահգալդյանն ասաց․ «Ինչ անցյալ տարի մենք կատարել ենք՝ բակային ասֆալտապատում, մոտ 15-20 հազար քառակուսի կմ նորից նախատեսելու ենք՝ դա ֆինանսական հոսքերից է կախված, կարող է մի քիչ ավել, մի քիչ պակաս լինել։ Խաղահրապարակների կառուցում ենք նախատեսում, գյուղերում նույնպես համատարած ասֆալտապատում ենք նախատեսում, մոտ 29 մլն դրամ հատկացվել է թիվ 1 մանկապարտեզի ամբողջական վերանորոգմանը՝ առաջին հարկն արդեն վերանորոգել ենք, և նաև կառավարության հետ սուբվենցիոն ծրագիր ենք նախապատրաստում թիվ 6 մանկապարտեզը վերանորոգելու, ինչպես նաև նոր աղբամաններ, նստարաններ ենք տեղադրելու»։ Հակոբ Շահգալդյանն ասաց նաև, որ կառավարության կողմցի բյուջեում ընդգրկված է նաև Չարենցավան-Կարենիս հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման հարցը, որի մեջ մտցվել է նաև քաղաքի կայարանամերձ հրապարակը։ Նախագիծ-նախահաշիվն արդեն պատրաստ է։ Իսկ ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամից էլ մոտ 70 հազար դոլարի աչփով դրամաշնորհ են ստանալու, որպեսզի վերանոգորեն Չարենցավան համայնքի խորհրդաիշը հանդիսացող Գանգրահեր տղայի հուշարձանը։ «Ասեմ, որ Չարենցավան մյուս տարի էս ժամանակ ունենալու է ավելի լավ տեսք, մեր մտածելակերպով՝ քաղաքը կամաց-կամաց դառնալու է եվրոպական փոքր քաղաքի տեսք ունեցող քաղաք»,-ասաց Հակոբ Շահգալդյանը։
Հարցազրույց
Ամենաընթերցված
Արմավիրի մարզպետը հայտարարել է, որ իր գյուղում «Ու...
Ահազանգ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ իր գյուղում՝ Նորապատում...
Խուզարկություններ և ձերբակալություն Գյումրիում. վա...
Գյումրիում այսօր՝ հունիսի 7-ի վաղ առավոտից, իրավապահ համակարգի ներկայացուցիչները ակտիվ գործողությու...
Նախնական արդյունքներ․ ով որքան ձայն է ստացել
Գեղարքունիքի 20/48 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները՝ ՔՊ - 43 ձայն Ուժեղ Հայաստան - 2...
Հայտնի է Թալինի Հացառատ գյուղի նախնական արդյունքնե...
Թալինի Հացառատ գյուղ 200 ընտրողից 160 «Հայաստան» դաշինք 20 ՔՊ
×
❮
❯