Քաղաքականություն

Փաշինյանն արձագանքում է Ալիևի հոխորտանքներին (տեսանյութ)

Փաշինյանն արձագանքում է Ալիևի հոխորտանքներին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստը սկսեց երկու օր առաջ Իլհամ Ալիևի ելույթին արձագանքելով` նշելով, որ Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար:

«Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և Հայաստանի Հանրապետությանն ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին և մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը: Ընդ որում, Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ և Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ` հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը` ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին:

ՀԳ․ Նշենք, որ այսօր մենք գրել էինք՝ ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանը պատրաստվում է հուժկու պատասխան տալ Ալիեւի՝ Շուշիում հնչեցրած սպառնալիքներին։ Չի բացառվում, որ դա կանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ կամ մոտ օրերս՝ այլ առիթով։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

Լույս չի լինի հուլիսի 27-ին

Լույս չի լինի հուլիսի 27-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանայի...

Տարադրամի փոխարժեքները

Տարադրամի փոխարժեքները

ՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 26-ին ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն...

×
Gallery Image