Միջազգային

Ավիավթարը 14 մարդու կյանք է խլել

Ավիավթարը 14 մարդու կյանք է խլել

Առնվազն 14 մարդ է զոհվել Սաուդյան Արաբիայի պետական նավթագազային Saudi Aramco ընկերությանը պատկանող ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Դեպքը տեղի է ունեցել Սաուդական միապետության արեւելքում գտնվող Ռաս-Թանուրա քաղաքում։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարարությունը։

Համաձայն հաղորդման, պատկան մարմինները սկսել են հետաքննություն դեպքի առնչությամբ։ Ռաս-Թանուրա քաղաքում, որը գտնվում է Պարսից ծոցի ափին, գտնվում է սաուդական պետական նավթագազային Saudi Aramco ընկերության նավթավերամշակման համալիրն ու աշխարհի խոշորագույն տերմինալը՝ նավթի բեռնման համար։

Ամենաընթերցված

×
Gallery Image