«Չելսին» ուսումնասիրում է թիմի նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ վերադարձի հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։ Համաձայն հաղորդման, լոնդոնյան ակումբը մտադիր է մասնագետին համագործակցության առաջարկով հանդես գալու, չնայած որ Կոնտեն ավելի շատ հետաքրքրված է իտալական ֆուտբոլով։
Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեն «Չելսիի» գլխավոր մարզիչն արդեն եղել է 2016-18 թթ եւ նրա գլխավորությամբ՝ 2017-ին «Չելսին» դարձել է Անգլիայի չեմպիոն։ Ներկայումս նա աշխատում է «Նապոլիում։