Կոտայքի նախկին մարզպետ` Ռոմանոս Պետրոսյանը նախարար նշանակվելուց հետո որոշել է, որ իր «թիմը» իր հետ Կոտայքի մարզպետարանից կտեղափոխվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Նախարար Պետրոսյանը սկսեց իր հավատարիմ ընկերոջից՝ Կոտայքի մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության արդեն նախկին պետ Գրիգոր Գուլյանից:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Գրիգոր Արարատի Գուլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար»։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անի Չիլինգարյանը եւս այլ աշխատանքի կանցնի: «Մարզը ժամանակավորապես կղեկավարի Առնակ Ավետիսյանը, մինչեւ հարմար թեկնածու գտնելը: Հիմա փնտրտուքի մեջ են, եթե այլ մարզպետի թեկնածու չգտնեն, չի բացառվում, որ Առնակ Ավետիսյանին էլ նշանակեն մարզպետ»,-ասաց զրուցակիցս:
Հասարակություն
Նախկին մարզպետն իր «թիմին» առաջ է տանում
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯