Ժամանց

Ռոնալդուն վերջնագիր է ներկայացրել

Ռոնալդուն վերջնագիր է ներկայացրել

Սաուդական «Ալ Նասըր» ակումբում հանդես եկող պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ ներկայացրել է ակումբից իր դժգոհությունների մասին եւ հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ այնտեղից։ Այս մասին հայտնում է MBC-ն։ Համաձայն հրապարակման, Ռոնալդուն հրասթափված է ակումբի տրանսֆերային քաղաքականությամբ, եւ կարծում է, որ պաշտոնյաները կանխամտածված կերպով չեն ուժեղացնում «Ալ Նասըրի» թիմը։ Դրա փոխարեն, նրանք բոլոր ռեսուրսները կենտրոնացրել են «Ալ Խիլյալը» ամրապնդելու վրա, որպեսզի վերջինս հաղթի առաջնությունում։ «Եթե իմ պահանջները չբավարարվեն, ապա ամառվա ընթացքում ես կհեռանամ ակումբից»,- ասել է Ռոնալդուն։ Նա ընդգծել է, որ պահանջում է, որպեսզի բոլոր թիմերի համար ապահովվի հավասար պայմաններ՝ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image