Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ այսօր առավոտից ռազմական ոստիկանության աշխատակիցներ են հերթապահում։
Տ․ Պսակ քահանա Մկրտչյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց` նրանք շարունակում են տարածքում գտնվել` չպատճառաբանելով պատճառը. «Էստեղ են դեռեւս, որեւէ պարզաբանում չեն տվել, ասացին` իրավունք չունենք ասելու` ինչու ենք այստեղ, վերադասից ճշտեք։ Չեմ կարող ասել` ինչու են այստեղ, միայն տարածքում են, ոչինչ չեն անում։ Ասացին` մենք այստեղ ենք, ձեզ չենք խանգարում, ասացի` խանգարելու խնդիրը չի, ես որպես հայր հոգևորական, որ այստեղ սպասավորում եմ, եւ որպես քաղաքացի իրավունք ունեմ իմանալու, չպատասխանեցին»։