Քաղաքականություն

Գաղտնալսումների կիրառման ռիսկերը և հասարակական մտահոգությունները

Գաղտնալսումների կիրառման ռիսկերը և հասարակական մտահոգությունները

Ազգային ժողովում «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում ծավալվել է բանավեճ՝ կապված գաղտնալսումների թեմայի հետ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում կարծիք է հայտնել, որ Հայաստանում հենց գաղտնալսումներն են լայն տարածում ստանում՝ ակնարկելով, որ այդ երևույթը դարձել է համակարգային խնդիր։

Քննարկման ընթացքում Մանուկյանը նաև հարցեր է ուղղել նախագծի հիմնական զեկուցողին՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանին։ Նա ընդգծել է, որ նախկինում ևս բարձրաձայնել է իր մտահոգությունները՝ նշելով, որ գաղտնալսումները երբեմն օգտագործվում են քաղաքական նպատակներով և կարող են հանգեցնել մանիպուլյացիաների։

Պատգամավորի խոսքով՝ նման դեպքերում ձայնագրությունները կարող են ենթարկվել փոփոխությունների կամ ներկայացվել խեղաթյուրված տեսքով, ինչի արդյունքում դրանք կարող են հիմք դառնալ քրեական գործերի հարուցման համար։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image