Վերլուծական Opta Sports ընկերությունը հրապարակել է 2026 թվականի Աշխարհի առաջնության ֆավորիտների թարմացված ցանկը, որը գլխավորում է Իսպանիայի ազգային հավաքականը։
Ըստ ընկերության սուպերհամակարգչի գնահատումների, Եվրոպայի գործող չեմպիոնների հաղթանակի հավանականությունը կազմում է 17%։
Հավակնորդների հաջորդ հորիզոնականներում են Ֆրանսիայի հավաքականը՝ 14,1% հավանականությամբ, և Անգլիան, որը եզրափակում է լավագույն եռյակը՝ 11,8%։