Այլ

Քահանայի որդին իր մարմնով կյանք է փրկել, քահանան կփրկի՞ եկեղեցին

Քահանայի որդին իր մարմնով կյանք է փրկել, քահանան կփրկի՞ եկեղեցին

Փաշինյանը տեղեկացնում է, որ այս կիրակի գնալու է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Սուրբ Գևորգ Եկեղեցի։ Արձագանքը գիտեք՝ հանրությունը դա պղծություն է համարում։ Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի 1854 թվականին, գյուղացիների ջանքերով։ Եկեղեցու պատմության հետագա ընթացքը չներկայացնեմ, որովհետև ինձ ավելի շատ հետաքրքիր էր, թե ո՞վ է այսօր եկեղեցու քահանան։ 

Եկեղեցու քահանան տեր Մաշտոց Ստեփանյանն է։ Քահանայի ֆեյսբուքյան էջում մի  այլ հոգևոր հորից արված  գրառում եմ կարդում, որտեղ ասվում է, թե ինչքան դժվար է քահանա լինելը։ Չեմ նշի դժվարության հետ կապված բոլոր կետերը, վերջին կետը ամեն ինչ ասում է․ «Դժվար է քահանա լինել,  և այդ պատճառով էլ քահանան երբեմն դեմքով շրջվում է մարդկանց, որպեսզի նրանք չտեսնեն, թե ինչպես է արտասվում, երբ իր ձեռքերով վերև է բարջրացնում ծածկած Քրիստոսին»։ Այգեշատ գյուղի քահանայի համար եթե առանցքային չլիներ այս խոսքերը՝ մեջբերում չէր անի։ Ու հիմա նրան փորձություն է սպասվում։

Հետո էջից իմանում եմ, որ 44-օրյա  պատերազմում զոհվել է  Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանի որդին՝ Արմեն Ստեփանյանը: Քահանայի մյուս որդին նույնպես առաջնագծում էր։ Տեղեկանում եմ նաև,  որ նա զոհվել է հերոսաբար, իր մարմնով փրկելով ընկերոջ կյանքը․․․Փաշինյանը գնում է այն եկեղեցի, որտեղ քահանայի որդին մարմնով փրկել էր ընկերոջ կյանքը։ Ես չեմ հավատում, որ այս քահանան թեկուզ կյանքի գնով չի փրկի Եկեղեցին․․․

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image