Հասարակություն

Ոչինչ չեմ ուզում մեկնաբանել. դատավորը՝ դատախազության միջնորդության մասին

Ոչինչ չեմ ուզում մեկնաբանել. դատավորը՝ դատախազության միջնորդության մասին

Քիչ առաջ մենք տեղեկացրել էինք, որ դատախազությունը պատրաստվում է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին դատավորի անձեռնմելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսկելու համար։ ԲԴԽ-ից հաստատել են տեղեկությունը։

Hraparak.am-ը կապ հաստատեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հետ, սակայն վեջինս չցանկացավ որևէ բան մեկնաբանել։

«Ոչինչ չեմ ուզում մեկնաբանել, ցտեսություն Ձեզ»,-ասաց նա ու անջատեց հեռախոսը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ դատախազությունը Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ էր միջնորդություն ներկայացրել ԲԴԽ։ Բարձրագույն դատական խորհուրդը, սակայն, մերժել էր դատախազության միջնորդությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

Լույս չի լինի հուլիսի 27-ին

Լույս չի լինի հուլիսի 27-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանայի...

Տարադրամի փոխարժեքները

Տարադրամի փոխարժեքները

ՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 26-ին ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն...

×
Gallery Image