Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Նոայի» ու նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» միջև Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպման հյուրերի սեկտորի բոլոր տոմսերը սպառվել են:
ԱԶ Ալկմարի» ու «Նոայի» պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Նիդերլանդներում ու կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։ Առաջին խաղում երևանյան ակումբը հաղթել է նվազագույն հաշվով։ Դիմակայության հաղթողը 1/8 եզրափակիչում մրցելու է կամ Աթենքի ԱԵԿ-ի (Հունաստան), կամ Պրահայի «Սպարտայի» (Չեխիա) հետ։