Հասարակություն

ԵԱՏՄ-ն պետք է դառնա ինքնաբավ 

ԵԱՏՄ-ն պետք է դառնա ինքնաբավ 

ԵԱՏՄ երկրները շարունակում են մնալ գյուղնշանակության ապրանքների հուսալի մատակարար արտաքին եւ ներքին շուկաների համար եւ համաշխարհային հացահատիկային շուկայում առկա մատակարարումների հետ կապված դժվարությունների պայմաններում հարկավոր է ստեղծել միասնական տարածք ապրանքներով եւ ռեսուրսներով ապահովման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Հայաստանում ընթացող ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։

Նա նաեւ ասել է, որ արդեն այսօրվանից պետք է աշխատել՝ դնելու համար հիմքերն այն բանի, որ ԵԱՏՄ-ն դառնա ինքնաբավ մակրոռեգիոն, որը միաժամանակ նաեւ կլինի գրավիչ այլ գործընկերների համար։ Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն աշխարհում գրավում է երրորդ տեղը ցորենի, կարտոֆիլի, կենդանաբուծական արտադրանքի մասով։ Ռուսաստանի վարչապետը ասել է միաժամանակ, որ միությունը կարողանում է ինքն իրեն ապահովել նավթով, գազով, նավթամթերքներով եւ այլ ապրանքներով ու ռեսուրսներով, որոնք պետք են կայուն զարգացման համար։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image