Քաղաքականություն

Խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ են սպասվում

Խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ են սպասվում

Ազգային ժողովում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտարարեց, որ թեև հնարավոր չէ խոսել ընտրական հանցագործությունների բացահայտման 100 տոկոսանոց արդյունքի մասին, այնուամենայնիվ կառույցի աշխատանքը գնահատվում է արդյունավետ։

Նրա խոսքով՝ կոմիտեն արդեն իրականացրել է ավելի քան 100 բացահայտում և քննել 115 քրեական վարույթ, իսկ առաջիկայում այդ թիվը կարող է ավելանալ՝ նոր գործերի հաշվին։ Նահապետյանը նշեց, որ ներկայում ևս կան չհրապարակված դեպքեր, որոնք դեռ նախաքննության սկզբնական փուլում են և շուտով կարող են անցնել ավելի ակտիվ քննչական գործողությունների փուլ՝ ներառյալ խուզարկություններ և ձերբակալություններ։

«Վստահեցնում եմ՝ մենք կունենաք նոր բացահայտումներ, օպերատիվ մարմնում ունենք դեպքեր, որոնք չեն հանրայնացվել, այսինքն՝ չեն գնացել բաց քննության փուլ, առաջիկայում գնալու ենք, իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image