Մշակույթ

Հայազգի կին ռեստորատորը մասնակցել է հեղինակավոր միջոցառմանը 

Հայազգի կին ռեստորատորը մասնակցել է հեղինակավոր միջոցառմանը 

Լիբանանահայ կին ռեստորատոր Ալին Կամակյանը, ով հանդիսանում է Batchig եւ Mayrig ռեստորանների հիմնադիրն ու ակտիվորեն հանրահռչակում է հայկական խոհանոցը, մասնակցել է Ժնեւում տեղի ունեցած Curiosity Club բարեգործական կազմակերպության միջոցառմանը, որտեղ էլ հանդես է եկել ելույթով։ Կամակյանը, ով նաեւ Հայկական համագումարի անդամ է, դարձել է հանդիպման պատվավոր հյուրը։

Հանդիպումը կայացել է Refettorio Geneva բարձրակարգ խոհանոց ունեցող եզակի ռեստորանում, որն ամեն օր իր դռները բաց է պահում անտունների համար։

Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ Ալինն իր օրինակով ցույց է տալիս, թե մշակութային ժառանգությունն ինչպես կարող է ներշնչել նորարարությունների համար, իսկ անձնական տոկունությունն ու խիզախությունը կարող են խորը ազդեցություն թողնել հասարակության վրա։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image