Քաղաքականություն

Երկիրն ուղղակի գժանոցի են վերածել

Երկիրն ուղղակի գժանոցի են վերածել

Ցինիզմի, անամոթության, օրենքը տրորելու ժամանակներում ենք ապրում: Երբ դատարանը վարույթ ընդունեց Մասյացոտնի թեմի առաջնորդ, կարգալույծ արված տիրադավ արքեպիսկոպոս Գեւորգ Սարոյանի դիմումը, շատերը զայրացան ու զարմացան, որովհետեւ ակնհայտ էր, որ սա ոչ վարչական, ոչ աշխատանքային, ոչ էլ քաղաքացիական վեճ չէ եւ նման վարույթն ինքնին Սահմանադրության խախտում է` եկեղեցու եւ պետության տարանջատման դրույթի կոպիտ ոտնահարում: 

Բայց դատարանը միայն Գեւորգ Սարոյանի հայցը վարույթ ընդունելով չբավարարվեց` նաեւ հայցի ապահովման միջոց կիրառեց, պարտադրելով Վեհափառին` վերականգնել նրա կարգավիճակը թեմի առաջնորդի պաշտոնին: Կարծես Գեւորգ Սարոյանը մի նախարարությունում վարչության պետ էր աշխատում, ում անարդարացիորեն ազատել էին աշխատանքից` Աշխատանքային օրենսդրության խախտմամբ, դատարանն էլ արդարություն էր վերականգնում: 

Մարդիկ սկսեցին բացատրել, որ սա աբսուրդ է, պետական օրենքների, հոգեւոր աշխարհի օրենքների, Սահմանադրության անթույլատրելի խախտում: Օրինակներ էին բերում, որ չի կարող ՀՀ դատարանը նման որոշումներ կայացնել Ամենայն հայոց կաթողիկոսի որոշումների մասով, դա նույնն է, որ վաղը Ֆրանսիայում կամ Ավստրալիայում ՀԱԵ թեմի առաջնորդին Վեհափառը հեռացնի պաշտոնից` Հայաստանի դատարանը նրան վերականգնելու որոշում կայացնի եւ այլն: Ձայն բարբառո հանապատի: 

Բայց ամենաուշագրավն այն է, որ դատարաններն ու քննչականները որոշել են այս «ձեռքբերումների» վրա էլ կանգ չառնել: Այսօր տեղեկացանք, որ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաղորդման հիման վրա Փաշինյանի ձեռքի խաղալիքը դարձած Քննչական կոմիտեն քրեական վարույթ են հարուցել կաթողիկոսի դեմ` դատարանի որոշումը չկատարելու համար: Արգիշտի Քարամյանը լիներ` էլի կհասկանայինք` հայր-որդի հարաբերություններ կան...

Բայց այս որոշումը դուրս է օրենքի, օրինականության, ողջամտության բոլոր սահմաններից: Նշանակում է, որ ոչ միայն ադեկվատության դաշտը լքած «առաջնորդին» լսելի չեն այլեւս որեւէ փաստարկ ու առարկություն, այլ իրավապահ կառույցներն ու դատական իշխանությունն էլ «նռնակը ձեռքներին կապիկների» են վերածվել եւ հայտնի չէ, թե այդ նռնակը որտեղ, ում ուղղությամբ կպայթի: Երկիրն ուղղակի գժանոցի են վերածել:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image