Հայաստանի ղեկավարությունը «հարցը կտրուկ դրեց»՝ ընդունելով երկրի՝ ԵՄ-ին անդամակցության մասին օրենքը, և այժմ պետք է «պատասխան տա իր խոսքերի համար»։
Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Հայաստանն այժմ փորձություն է անցնում եվրամիության «կամ-կամ, ընտրիր» կլիշեով՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) կամ Եվրամիությանը (ԵՄ) անդամակցության վերաբերյալ։ Լավրովը հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրած խոսքերը, ըստ որի՝ ինքը «պարտավոր է այլընտրանք առաջարկել», և Հայաստանի ժողովուրդը կորոշի։
Լավրովի խոսքով՝ եթե Երևանն արդեն ընդունել է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական մեկնարկի մասին օրենքը, դա նշանակում է, որ ՀՀ իշխանություններն իրենք են «հարցը կտրուկ դրել»։
«Եթե այդպես է, ապա պետք է ներկայացնել այդ այլընտրանքները և հանրաքվե անցկացնել, - ասել է Լավրովը,-Արդեն ընդունվել է օրենք, որն ազդարարում է պաշտոնական Երևանի շարժումը՝ դեպի ԵՄ անդամակցություն։ Եթե նման օրենք գոյություն ունի, ապա դու արդեն կտրուկ դրել ես այդ հարցը, բայց եկեք պատասխան տանք մեր խոսքերի և ժողովրդին ուղղված կոչի համար», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։