Քաղաքականություն

Պատգամավորներն անձամբ էին ներկայացել դատարան

Պատգամավորներն անձամբ էին ներկայացել դատարան

Այսօր կայացել է Արամ Սարգսյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Ստեփան Սամվելյանի գործով դատական նիստ: Մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխելու համար դատարան անձնական երաշխավորություն էր ներկայացվել ԱԺ ընդդիմադիր պատգսմավորների կողմից:

Երաշխավորությունն անձամբ ներկայացնելու համար դատարան էին գնացել ընդդիմադիր պատգամավորներ «Հայաստան» դաշինքի անդամներ, դաշնակցականներ Գառնիկ Դանիելյանն ու Քրիստինե Վարդանյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունից ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանում իրենք ներկա են եղել` պատրաստ ներկայացնելու երաշխավորություն, սակայն նիստը հետաձգվել է մեղադրող կողմի միջնորդությամբ։ Հանրային մեղադրողը ասել է` ծանոթ չէ Սամվելյանի առողջական վիճակի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերին, որպեսզի կարողանա խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիրքորոշում հայտնել։

Ընդմիջում է հայտարարվել, որ մեղադրողը ծանոթանա փաստաթղթերին: Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 11-ին։

ՀԳ․ Հիշեցնենք, որ այս գործով տուժող են ճանաչվել Արամ Սարգսյանը և ՋիԹիԲի ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image