Մարդ չգիտի արդեն՝ ինչ անուն տա այս ամենին: Բա մի ամբողջ երկիր վերածես գժանոցի, որ դու մեջը գիժ խաղա՞ս, արա: Հիմնարկը հրդեհ է ընկել, գժերի տանձին չի, երգում-պարում են, Երեւանի հոբելյան են նշում՝ իրենց արեւին: Երեւանը, ի վերջո, բոլորիս մայրաքաղաքն է… Հասկացանք, բայց գժի համար ի՞նչ տարբերություն՝ Երեւան, Բաքու, Անկարա, Թիֆլիս… Վառվում եք, արա, ու կրակը չի հարցնելու՝ սա Երեւա՞նն է, թե՞ Բամբեյը, սրբելու է ամեն ինչ, մոխրի է վերածելու:
Արդեն օդապարիկ են բաց թողնում, թե՝ տոն է: Դա էլ գիտենք, որ գժի համար ամեն օրն էլ տոն է: Դրա համար նրան շատ բան պետք չէ: Տանում ես հարսանիք, ասում է՝ այստեղ լավ է, քան մեր տանը: Մի հատ հեծանիվ տուր գժի ձեռքը եւ տես, թե նա ինչ կանի, ինչպես տոնի կվերածի այդ հեծանիվը: Ու էս գժանոցը դիրեկտոր չունի, գժերն ազատ են՝ անել այն, ինչ խելքներին կփչի, ասել այն, ինչ լեզուներին կգա: Ընդդիմությո՞ւն: Գժանոցին ի՞նչ ընդդիմություն: Դե դու ասա՝ ՍԴ-ն սխալ որոշում է կայացրել… Ի՞նչ ՍԴ, գժանոցի համար ի՞նչ ՍԴ: Ալիեւը մեզ այս ասաց, Պուտինը մեզ այսպես ասաց, Լուկաշենկոն մեզ քֆուր տվեց, Իրանը դեմ է միջանցքի գաղափարին… Եղբայր, ես ձեզ ասում եմ՝ գժին տարան հարսանիք, ասաց` այստեղ լավ է, քան մեր տանը, իսկ դուք հարցնում եք՝ բա գիժն ինչո՞ւ չպատասխանեց Ալիեւին, ինչո՞ւ Պուտինին տեղը չդրեց, ինչո՞ւ Լուկաշենկոյին սիլլա չքաշեց, ինչո՞ւ Իրանին չի հանդիմանում, երբ նա դեմ է արտահայտվում մեր ճանապարհների բացմանը: Է, չպատասխանեց, որովհետեւ գիժ է՝ միայն ժպտալ գիտի, մեկ էլ՝ գլուխն ու հետույքը քորել: Ու նրա նման մեկը կամ երկուսը չեն: Հազարներ են, հարյուր հազարներ՝ կաստումշլվարով, փողկապով, մեդալներով… Դուք ուժային գժեր տեսե՞լ էիք: Դրանք տանկեր ունեն, հնդկական ու ֆրանսիական զենքեր, ջրցաններ, նռնակներ… Հատուկ գլխավոր դատախազ ունեն, որ իրենց վրա գործ չհարուցի, ԱԱԾ հատուկ տնօրեն ունեն, որ հանկարծ մեկնումեկի մտքով չանցնի հրշեջ ծառայություն զանգի՝ գան, էս հրդեհը հանգցնեն:
Երեւան ասացի՝ հիշեցի: Այս գժանոցում Երեւան անունով մի քաղաք կա՝ իր քաղաքապետով-բանով: Իբր ամեն ինչը տեղն է, մետրոյի կայարանն էլ բացել է, եկել, ուզում է տրանսպորտը թանկացնել: Թե բա՝ ով շատ է երթեւեկում, էժան կերթեւեկի, իսկ ով քիչ՝ թանկ: Այ քո «զուլումը բլի», հասկանո՞ւմ ես ինչ ես ասում: Փաստորեն, թոշակառուն, որ ամսվա մեջ երկու անգամ է ավտոբուս նստում, պիտի թանկ վճարի, իսկ գժանոցի մնացած կոնտինգենտը, որ պարապ զվռնում է քաղաքում՝ էժա՞ն: Մյուս կողմից էլ ակամա մտածում ես՝ իսկ գուցե էս քաղաքապետը ոչ թե գիժ է, այլ աֆերի՞ստ եւ մտքին իսկապե՞ս դրել է տրանսպորտը մի ձեւով թանկացնել: Բայց ի՞նչ կարիք կա գժանոցի տրանսպորտը թանկացնելու համար դիմել աֆերիստության: 100-ը դարձնում ես 200, մի քանի օդապարիկ ես բաց թողնում, ու վերջ: Գժերն իսկի չեն էլ նկատի թանկացումը: Կարելի էր չէ՞, օրինակ վերցնել գժանոցի ԱԽՔ-ից: Ասել է՝ հացից կանցնենք բրնձի, որ մեզ չթիրախավորեն: Ուզում է Ռուսաստանին եւ մեզ հաց տվող մյուս երկրներին հասկացնել, որ չեն կարող մեզ ճնշել հաց չտալով: Կանցնենք բրնձի: Իբր բրինձ ունեցող երկրները հերթի են կանգնել՝ մեզ անվճար բրինձ տալու համար: Ասում է՝ բրինձ ուտելուն կհարմարվենք: Եվ ի՞նչ եք կարծում՝ գժանոցը սրա դեմ բողոքե՞ց: Բնավ, երբեք… Ամբողջ գժանոցով արտաճանապարհային հեծանվավազքով էին զբաղված: Նոր ձեռքբերում են գրանցել՝ 3 ժամում՝ 40 կիլոմետր: Ում պատմես, չի հավատա: Իսկ այդ ընթացքում կրակը հասնում է գժանոցի երկրորդ հարկին: Տոտալ տոնախմբություն է՝ 3 ժամում՝ 40 կմ: Թե բա՝ մեր ազգային թիմը սեփական դաշտում «կրվավ» Հյուսիսային Մակեդոնիային: Իսկ դուք ի՞նչ էիք սպասում, պիտի կրե՞ր: Մարզիչը, հասկանալի է, կարեւոր դեր ունի ֆուտբոլում, բայց ո՛չ երբեք գժանոցի ֆուտբոլում, որտեղ բոլորով հարձակվող են կամ բոլորով դարպասապահ:
Աշխարհում լիքը հիմար պետություններ կան, բայց մենք այս շարքում անվիճելի առաջատար ենք: Մի հատ ասեք՝ գժանոցի կառավարություն… Ի՞նչ եք պատկերացնում: Անձամբ ես պատկերացնում եմ Նիկոլին՝ իր մոտիկ մարդկանցով, որոնց նախարար են ասում: Իսկ հիմա ինձ ցուցափայտով ցույց տվեք մեկ (ընդամենը մեկ) նախարարի, որի մասին հնարավոր լինի ասել՝ խելքը գլխին մարդ է: Խելքը գլխին մարդը Նիկոլի կողքին ի՞նչ գործ ունի, չէ՞: Պալատից իսկույն դուրս կշպրտեն, պադավատը ձեռքից կառնեն, աշխատավարձը կկտրեն, կտուգանեն, հակակոռուպցիոնի ձեռը կտան, գլուխը կուտեն: Նույն վիճակն է գժանոցի բոլոր պալատներում: Ահա՝ այս մեկի վրա մեծ-մեծ տառերով գրված է ԱԺ: Ներս ես մտնում՝ բոլոր «կոյկաները» ՔՊ-շնիկներն են գրավել: Ասում են՝ մեզ ժողովուրդն ա ընտրել: Յա՜ա՜ա՜… Էս տոտալ գժանոցում ի՞նչ ժողովուրդ, այ ձեզ մատաղ: Փորձեք մի որոշում կամ քվեարկություն ցույց տալ, որ Նիկոլի ու նրա «կառավարության» ուզածով չեք արել: Ինչո՞ւ եք իրար նայում, Նիկոլի քոքվածներ, ցույց տվեք այդ որոշումը: Չկա՞: Դե իհարկե չկա, չի էլ կարող լինել, որովհետեւ դուք իսկի գիժ էլ չեք, դուք ուսապարկեր եք՝ այստեղ վեր թափված: Եվ իմացեք, կրակը ձեր հետույքին մեկ օր ավելի շուտ է հասնելու, քան Նիկոլի:
Մի դուռ լիներ՝ մարդ գլուխն առներ, փախչեր այս գժանոցից… Ավաղ, չկա այդ դուռն այլեւս, այրվում է: Բայց ո՞ւր փախչես՝ սա էլ մի ուրիշ հարց է, որ պատասխան չունի: Առաջին հանդիպած մարդը քեզ կհարցնի՝ դու էն գժանոցից փախածը չե՞ս: Դե եկ ու հիմա էլ սրան երկար-բարակ բացատրիր, որ դու ուղտ չես, որ դու պատահաբար ես հայտնվել գժանոցում եւ էդ հացից բրնձի անցնողների, բաց հետույքներին օդապարիկ թռցնողների, ցեխերի մեջ հեծանիվ քշողների, վերջապես՝ կապիտուլյանտ շան տղերքի հետ որեւէ առնչություն չունես: