Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը ընտրություններում ձեռք բերված հաջողության կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ ավելի ամրապնդելու Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Հատկանշական է, որ նրա շնորհավորանքը հնչեցվել է այն պայմաններում, երբ դեռ ընտրությունների արդյունքները ոչ միայն չեն ամփոփվել, այլև հաշվարկվել է դրանց ոչ էական մասը։