Քաղաքականություն

Վերաքվեարկություն Հայաստանի ողջ տարածքու՞մ

Վերաքվեարկություն Հայաստանի ողջ տարածքու՞մ

Փաստաբան Արամ Օրբելյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ընտրախախտումները տեղի են ունեցել հանրության աչքի առաջ, սակայն, ըստ նրա, պատկան մարմինները սկզբում բավարար արձագանք չեն տվել դրանց։

Նրա խոսքով՝ թեև խախտումների մասին բարձրաձայնվել է տարբեր փուլերում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկզբնական շրջանում խնդիր չի տեսել, սակայն հետագայում, վերահաշվարկի արդյունքների ֆոնին, արդեն արձանագրել է այն խախտումները, որոնք նախկինում քննարկվել էին։

Օրբելյանի գնահատմամբ՝ թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ ԿԸՀ որոշումը ունի հիմնավորվածության լուրջ խնդիրներ։

Նա հայտնել է, որ նախատեսում են բողոքարկել այդ որոշումները և պահանջել կամ դրանց չեղարկում, կամ վերաքվեարկության անցկացում նշված տեղամասերում, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ողջ երկրի տարածքում։

Փաստաբանը նաև նշել է, որ իրենց համոզմամբ ընտրական գործընթացում արձանագրվել են համակարգային խախտումներ, իսկ քվեարկության և ձայների հաշվարկման գործընթացը կազմակերպվել է ոչ պատշաճ կերպով՝ առաջացնելով բազմաթիվ սխալներ։

Բացի այդ, նա հայտնել է, որ դիտարկվում է նաև վերջնական արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը։

«Պետք է կամ այս որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն այս երկու տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն Հայաստանի ողջ տարածքում»,- ասել է Օրբելյանը:

«Ակնհայտ է, որ ընտրությունները կեղծվել են»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image