Այլ

Երգչուհին խոսել է իր օնկոլոգիական հիվանդության լուրերի մասին

Երգչուհին խոսել է իր օնկոլոգիական հիվանդության լուրերի մասին

Ռուս հայտնի երգչուհի Անիտա Ցոյը հայտարարել է, որ տեղեկություններ, թե իր մոտ օնկոլոգիական հիվանդություն կա, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին նա տեսանյութ է հրապարակել իր սոցկայքի էջում։ Երգչուհին դիմել է երկրպագուներին ու գործընկերներին եւ պարզաբանել այն լուրերը, թե այս տարվա ապրիլին ինքը ինչու է թերապիա անցել օնկոլոգիական կենտրոնում։

Ցոյը բացատրել է, որ գտնվել է այդ հիվանդանոցում, ոչ թե՝ քաղցկեղ ունենալու պատճառով, այլ վաղուց իր մոտ հայտնաբերված վահանաձեւ գեղձի խնդիրների պատճառով։ «Ես ունեմ Գրեւսի հիվանդություն։ Արդեն ժամանակն էր, որ հեռացնեի վահանաձեւ գեղձը, քանի որ ինձ ճառագայթային թերապիա էին նշանակել»,- ասել է Ցոյը։ Երգչուհին խոստովանել է, որ ապրիլին իր առողջական վիճակն իրոք վատ է եղել, սակայն երբեք իր մոտ քաղցկեղ չեն ախտորոշել։

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image