Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ Եկատերինբուրգում:
Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հուլիսի 6-ին երկու երկրների կառավարությունների ղեկավարները կմասնակցեն ՌԴ Սվերդլովսկի մարզի մայրաքաղաքում կայանալիք «Իննոպրոմ» 16-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին: Եկատերինբուրգ այցը Փաշինյանի առաջին այցը կլինի Ռուսաստան Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին երկու երկրների վարչապետերը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցեր:
«Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը: