Վերլուծություն

Ծառուկյանն էլ ռիսկային չի՞, որ բաց ձեռնաշղթաներով եք տանում․․․

Ծառուկյանն էլ ռիսկային չի՞, որ բաց ձեռնաշղթաներով եք տանում․․․

Հասարակությունը դատում է ոչ թե պաշտոնական հաղորդագրություններով, այլ այն պատկերներով, որոնք տեսնում է սեփական աչքերով։ Եվ երբ այդ պատկերները հակասական են թվում, բնականաբար հարցեր են առաջանում։
Եթե մարդուն սկզբում պառկեցնում են գետնին՝ ներկայացնելով իրավիճակը որպես բարձր ռիսկային, իսկ հետո նույն մարդուն տեղափոխում են այնպես, որ ձեռնաշղթաները կարծես նույնիսկ ամրացված չեն, հանրության մոտ առաջանում է պարզ հարց՝ ո՞ր պատկերն էր արտացոլում իրականությունը։ Ծառուկյանը վտանգավո՞ր է, թե՞ վտանգավոր չէ։

Խնդիրը կոնկրետ անձը՝ Գագիկ Ծառուկյանը, չէ, այլ գործողությունների տրամաբանությունը։ Մարդիկ ուզում են հասկանալ՝ արդյոք ուժի կիրառումն իսկապես թելադրված էր անհրաժեշտությամբ, թե՞ այն ավելի շատ ուղղված էր տպավորություն ստեղծելուն, մարդուն նվաստացնելուն կամ հասարակության մեջ վախի մթնոլորտ ձևավորելուն։ Այս հարցերը տալիս են շարքային քաղաքացիները, որոնք պետական կառույցներից ակնկալում են հետևողական, հասկանալի և համաչափ վարքագիծ։

Այս հարցերը քաղաքական չեն։ Դրանք առողջ տրամաբանության հարցեր են։ Մարդիկ պարզապես ուզում են, որ գործողության մեջ տեսնեն տրամաբանություն։

Ի վերջո, ամենամեծ արժեքը ոչ թե աղմկոտ կադրերն են, այլ վստահությունը։ Իսկ վստահությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ իրավապահների յուրաքանչյուր գործողություն հասարակության համար լինում է հասկանալի, հետևողական և հիմնավորված։

Հանրությունը հոգնել է այնպիսի պատկերներից, որոնք իրենց մոտ բեմադրության տպավորություն են թողնում։ Մարդիկ սպասում են պարզության, հետևողականության և այն համոզմանը, որ յուրաքանչյուր գործողություն բխում է իրական անհրաժեշտությունից, ոչ թե արտաքին տպավորություն ստեղծելու ցանկությունից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image