Հասարակություն

Եթե մեկնելու եք ՌԴ, ապա իմացեք․ նոր փոփոխություններ

Եթե մեկնելու եք ՌԴ, ապա իմացեք․ նոր փոփոխություններ

Անի Սամոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե մեկնելու եք ՌԴ, ապա իմացեք, որ

2026 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանը պարտադիր է դարձրել RuID (Госуслуги RuID) համակարգով նախնական գրանցումը այն օտարերկրացիների համար, որոնք Ռուսաստան են մեկնում առանց վիզայի։ Սա վերաբերում է նաև Հայաստանի քաղաքացիներին։

Մինչև Ռուսաստան մեկնելը պետք է ներբեռնել պաշտոնական RuID հավելվածը և գրանցվել։
Մուտքի հայտը պետք է ներկայացնել ոչ շուտ, քան 90 օր և ոչ ուշ, քան 72 ժամ մինչև սահմանը հատելը։ Արտակարգ դեպքերում (օրինակ՝ մերձավոր ազգականի մահ կամ ծանր հիվանդություն) դա կարելի է անել մինչև 4 ժամ առաջ։
Գրանցման ընթացքում պահանջվում է.
✅անձնագրի տվյալներ,
✅լուսանկար,
✅այցի նպատակը,
✅մուտքի և ելքի
✅նախատեսվող ամսաթվերը,
✅որոշ դեպքերում նաև ձայնային նմուշ՝ նախնական կենսաչափական նույնականացման համար։
Սահմանին նախկինի պես կարող են իրականացվել նաև կենսաչափական ստուգումներ՝ լուսանկարահանում և մատնահետքերի վերցնում։
Ո՞ւմ չի վերաբերում.
Բացառություններ կան, մասնավորապես՝
Բելառուս քաղաքացիների,
մինչև 6 տարեկան երեխաների,
Ռուսաստան վիզայով մուտք գործողների,
ինչպես նաև որոշ դիվանագիտական և պաշտոնական կարգավիճակ ունեցող անձանց համար։
Այս փոփոխության նպատակը Ռուսաստանի միգրացիոն վերահսկողության թվայնացումն է․ RuID-ի միջոցով ձևավորվում է օտարերկրացու թվային պրոֆիլ, որը հետագայում կարող է օգտագործվել պետական ծառայություններից օգտվելիս և միգրացիոն գործընթացներում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image