Այլ

Թրամփը Նոբելյան մրցանակակիր՝ զինադադարի համար

Թրամփը Նոբելյան մրցանակակիր՝ զինադադարի համար

ԱՄՆ նախագահ Թրամփին առաջադրել են խաղաղության նոբելյան մրցանակի՝ Մերձավոր Արևելքում հրադադարի հասնելու հարցում հաջողության համար: Այս մասին հաղորդում է Fox News-ը: Ի դեպ, Թրամփն այս նորության սքրինշոթը մեծ հպարտությամբ տեղադրել է իր՝ Truth Social էջում:
Fox News-ի տեղեկություններով, ամերիկացի քաղաքական գործիչ և կոնգրեսական Բադի Քարթերը դիմել է Նոբելյան մրցանակի կոմիտե, հայտարարելով, որ Թրամփն աննախադեպ և պատմական դեր է խաղացել՝ Իսրայելի և Իրանի միջև զինադադարի հասնելով:

Քարթերի պնդմամբ՝ Թրամփի շնորհիվ Իրանին չի հաջողվել ստեղծել «երկրագնդի ամենամահացու զենքը»:
Նամակում Քարթերը շեշտում է, որ Թրամփի նախագահությունը համաշխարհային ճգնաժամի ժամանակ ցույց է տալիս նրա` «խաղաղությանը, պատերազմների կանխարգելմանը և միջազգային ներդաշնակության խթանմանը նվիրվածությունը», ինչը և պահանջվում է Նոբելյան մրցանակիր լինելու համար:

Ինչ խոսք, բավականին հետաքրքիր է ներկայացրել Քարթերը Թրամփի խաղաղության ձգտումները, հատկապես եթե հաշվի առնենք, որ Թրամփի հրահանգով Իրանի երեք միջուկային օբեյկտներ հրթիռակոծվեցին, ինչը կարող էր Հարավային և Հյուսիսային կովկասում տարբեր մանսագետների գնահատականներով երկրորդ Չեռնոբիլ դառնալ:
Հիշեցնենք, որ այսօր արդեն ուժի մեջ է մտել Իսրայելի և Իրանի միմջև զինադադարը, որն առաջին խախտել է Իսրայելը՝ դրանով արժանանալով Թրամփի հրապարակային քննադատությանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image