Երկրով մեկ մոլեգնում են անօրինականությունը, անպատժելիությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը: Մեր փողոցը` մայթի ամբողջ երկարությամբ քանդել-ավերել են, ասացին` էլեկտրական լարեր են անցկացնում: Ընդամենը մի տարի առաջ էլ էին քանդել-ավերել` ջրագծեր էին անցկացնում: Պարզ է, որ ոչինչ մեր երկրում համակարգված ու կազմակերպված չի արվում: Բայց ավելի արտառոց փաստեր կան, որոնք վկայում են այն մասին, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը, եւ պետական կառույցների միջեւ որեւէ համագործակցություն, կոնտակտ չկա: Երեկ տեղեկացանք, որ հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին են ձերբակալել, որն ընդամենը մեկ շաբաթ առաջ էր ԺՊ նշանակվել: Ձերբակալել են մի գործի շրջանակներում, որը հարուցվել էր մեկ տարի առաջ, քննվել եւ այսօր հասել այս հանգրվանին, ինչը խոսում է այն մասին, որ առողջապահության նախարարը մարդուն հրամանագրել է տնօրենի ԺՊ, սակայն չի պարզել, որ նրա հետ կապված վարույթ կա, եւ նրան շուտով մեղադրանք է առաջադրվելու: Կնշանակի՝ տարբեր կառույցների միջեւ չկա շփում, տեղեկատվություն չեն փոխանակում` բարձր պաշտոնների նշանակելուց առաջ, չեն պարզում նրանց կենսագրությունը եւ այլ հանգամանքներ: Նման փաստերը հարյուրավոր են: Սրա արդյունքում են վայ-պաշտոնյաները հայտնվում բարձր պաշտոններին, ձախողում համակարգի կառավարումը, մեծ վնասներ հասցնում ու հեռանում: Ձեր կարծիքով, կարո՞ղ է ԱԱԾ համակարգը ղեկավարել վատ համբավ ունեցող, մարդկանց գլուխների վրայով տնօրենի աթոռին հասած 36-ամյա երիտասարդը: Կարո՞ղ է մի հսկա ու բարդ նախարարություն` արդարադատության նախարարությունը, ղեկավարել 33-ամյա նախարարը կամ ներքին գործերի ահռելի ու բարդ համակարգը` 31-ամյա նախարարը: Մարդն էքսպերիմենտ է դրել մեր պետության վրա:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
×
❮
❯