Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը չունի իր զորքերը Լիբանանից դուրս բերելու ծրագրեր, փաստորեն հերքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։
Ըստ The Times of Israel-ի, Կացը ընդգծել է, որ Իսրայելն ինքն է որոշումներ կայացնում Լիբանանում իր ռազմական ներկայության վերաբերյալ։
«Մենք ոչ մեկից թույլտվություն չենք խնդրել Լիբանան մուտք գործելու համար, և մեզ թույլտվություն պետք չէ այնտեղ մնալու համար», - հայտարարել է նախարարը։
Նա հայտարարել է, որ իսրայելական ուժերը կմնան Լիբանանում՝ Գալիլեայի և երկրի այլ հյուսիսային շրջանների բնակիչներին «Հզբոլլահ»-ի սպառնալիքներից պաշտպանելու համար։ Կացը հավելել է, որ իսրայելական բանակը անհրաժեշտ գործողություններ կանցկացնի մինչև խմբավորումը զինաթափվի և անվտանգության սպառնալիքը չվերանա։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստվում է իր զորքերը դուրս բերել Լիբանանից։ Նա ասել է, որ այս հարցը քննարկվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և նա գնահատել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հարաբերությունները աստիճանաբար բարելավվում են։