Հասարակություն

Տգիտության հետեւանքները 

Տգիտության հետեւանքները 

Շատերը զարմանում են` որտեղի՞ց այս իշխանության ներկայացուցիչներին լկտիության հասնող այսքան ինքնավստահություն, որտեղի՞ց անամոթության հասնող այդքան հանդարտություն եւ համոզվածություն, որ իրենց արարքները չեն քննվելու եւ չեն պատժվելու: Չէ՞ որ բնության ու աստվածային օրենքներից բացի, կան նաեւ երկրային օրենքներ, արդարադատություն, իշխանությունից մի օր զրկվելու եւ ըստ այդմ` չպատժվելու ինդուլգենցիայից զրկվելու հեռանկար: Վերջապես՝ մեր ոչ հեռավոր անցյալի իրադարձություններն էլ հուշում են, որ անգամ ամենաանպատժելի թվացող մարդիկ պատժվեցին, ոմանք անգամ ունեցվածքից ու կյանքից զրկվեցին: Որտեղի՞ց է այդ համոզմունքը, որ այդ ուղտն իրենց դռանը չի չոքելու:

Ես գտել եմ այս հարցերի պատասխանը՝ տգիտությունից: Մարդն ինչքան անկիրթ ու անուս է, այնքան, ինչպես տատս էր ասում` ծովը ծնկից է թվում: Այնքան վստահ է, որ ինքը եզակի է, անպարտ է, անմահ է, որ իրեն ոչ մի դատ ու դատաստան չի հասնելու: Որ ինքը մարսելու է ամենամեծ հանցանքները, ամենաանթույլատրելի լկտիությունները, ամենածանր դավաճանությունները։ Այնպես որ, մի զարմացեք ՔՊ-ական իշխանությունների ագրեսիվ, մեծամիտ ու անամոթ հայտարարություններից: Դրա մեղավորն իրենք չեն, այլ այն դաստիարակությունն ու կրթությունը, որ նրանք ստացել են, ավելի ճիշտ` չեն ստացել մանկական եւ պատանեկան տարիներին: Եվ, ցավոք սրտի, այդ կրթության ու դաստիարակության բացերը չեն կարողացել լրացնել նաեւ հետագայում: Մի զայրացեք, մի մեղադրեք, քանի որ նրանք անգամ չգիտեն, թե ինչում է արտահայտվում իրենց դժբախտությունը: Ուղղակի համապատասխան հետեւություններ արեք եւ ձեր զավակների համար նորմալ կրթություն ապահովեք, որ նրանք հետագայում պատուհաս չդառնան իրենց շրջապատի համար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image