Այլ

Փաստ է, որ 51 տոկոսը մերժել է այս մարդկանց

Փաստ է, որ 51 տոկոսը մերժել է այս մարդկանց

Բագրատ Սրբազանը դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում կտրուկ գնահատականներ է հնչեցրել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ ընտրությունների ընթացքն ու արդյունքները ընդունելի չեն, քանի որ գործընթացը տեղի է ունեցել լարված և խնդրահարույց պայմաններում։ Սրբազանը նշել է, որ իր գնահատմամբ եղել են ճնշումներ, ձերբակալություններ, տարբեր մեղադրանքներ և արտաքին ազդեցության դրսևորումներ, ինչն էլ ընտրական գործընթացը դարձրել է աննախադեպ և, նրա բնորոշմամբ, խեղաթյուրված։

Պատասխանելով այն դիտարկմանը, թե մարդիկ կանգնած են իշխանության կորստի և դրա հետևանքով հնարավոր պատասխանատվության առաջ, Սրբազանը ընդգծել է, որ տեղի ունեցածը դիտարկում է որպես պայքարի շարունակություն։ Նրա խոսքով՝ նույնիսկ ընտրությունների արդյունքները չեն կարող համարվել վերջնական ավարտ, քանի որ հասարակության մեծ մասը, իր գնահատմամբ, չի ընդունել գործող իշխանությանը։

Նա նաև նշել է, որ պայքարը շարունակվելու է, և տեղի ունեցածը դիտարկում է որպես գործընթացի հերթական փուլ՝ ուղղված իշխանափոխության նպատակին, անկախ առկա ճնշումներից։
«Մի նայեք, որ 49 տոկոս է, թե դա ինչպես է ձեռք բերվել՝ կպարզվի, բայց որ փաստացիորեն մեր ժողովրդի 51 տոկոսը մերժել է այս մարդկանց՝ փաստ է»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image