Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրի է այցելել ուղղաթիռով։ Քիչ հետո նա այցելելու է Գորկի փողոցում տեղակայված թիվ 10 ֆրանսիական դպրոց։ Այցին զուգահեռ լարված իրավիճակ է։ Ի պաշտպանություն Միքայել Սրբազանի՝ գյումրեցիները բողոքի ակցիա են իրականացնելու։
Ակցիայի պատճառով Գյումրու Յոթ Վերք եկեղեցու տարածքը, ինչպես նաև շրջակա փողոցները, խիստ վերահսկվում են ոստիկանության կողմից։
