Քաղաքականություն

Ինչո՞ւ է Փաշինյանի կառավարությունը թաքցրել Արցախի հակամարտության կարգավորման առաջարկը

Ինչո՞ւ է Փաշինյանի կառավարությունը թաքցրել Արցախի հակամարտության կարգավորման առաջարկը

Կառավարության կայքում այսօր հրապարակվեցին «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր», որոնք ներառում են ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի 2016-2019 թթ. առաջարկները, այնպես էլ Կրակովի փաստաթուղթը, Սերժ Սարգսյանի նամակը Պուտինին, ՌԴ փաթեթային առաջարկներ, Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ, Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տաբերակ, ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևեր և այլն:

Հրապարակված փաստաթղթից պարզ է դառնում, որ առաջարկվում էր հինգ շրջան տալ Ադրբեջանին, միջազգային խաղաղապահներ կտեղակայվեին Արցախում, իսկ Բերձորի ու Քարվաճառի միջոցով Արցախը կկապվեր Հայաստանին, իսկ Արցախում հանրաքվե պիտի լիներ: Այսինքն, ստացվում է, որ Արցախը լինելու էր և մնալու էր հայկական:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ հրապարկված փատսաթղթից պարզ է դառնում, որ Հայաստանի իշխանությունը երկար ժամանակ թաքցրել է իրենց ներկայացված առաջարկները:

«Արձանագրենք, որ Հայաստանի իշխանությունը երկար ժամանակ թաքցրել է, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, իսկ դա եղել է պատերազմից առաջ վերջին բանակցային փաստաղթուղթը՝ սա մեկ: Հայաստանի իշխանությունը սա խոստովանել է այն ժամանակ, երբ համանախագահ երկրներն են սկսել խոսել այս մասին, որ փաստաթուղթ է եղել, այսինքն, այն մարդիկ, ովքեր սա ներկայացրել են: Հետագայում քանի որ սա հրապարակված չէր, փորձում էին շահարկել, ասել, գիտեք՝ 2018 թվականին մենք ծանր ժառանգություն ենք ստացել, իրավիճակը դրա համար է եկել, դրան հասել: Բայց այս փաստաթղթի հրապարակումը ցույց տվեց, որ սա, ըստ էության, որոշակի փոփոխություններով Կազանում ներկայացված փաստաթուղթն է եղել: Ճիշտ է, որոշակի փոփոխություններ կան, բայց առանցքային մասերը՝ ինքնորոշման իրավունքի ամրագրում, հանրաքվե, որը պարտադիր իրավաբական ուժ պիտի ունենար... ժողովրդագրական վիճակը վերցված էր 1988 թվականի տվյալներով, որտեղ բնակչության 75 տոկոսը հայեր էին»,-ասաց Աբրահամյանը:

Այդ փաստաթղթով հստակ նշված է Լաչինով անցնող միջանցքի, այսինքն, Հայաստանի և Արցախի միջև անվտանգ կապի, խաղաղապահ ուժերի տեղակայման՝ լոկացիաների տեղակայման մասին ընդհանուր սկզբունքներ և այլն, և այստեղ միակ բանը, որ դեռևս հստակ չի, թե Հայաստանի իշխանությունն ի՞նչ դիրքորոշում է ունեցել այս փաստաթղթի շուրջ, նման հարցադրում է անում Աբրահամյանը:

«Եթե ինքը մերժել է կամ հերքել է դրա գոյությունը, մեծ է հավանականությունը, կստացվի, որ Հայաստանի իշխանությունը այս փաստաթուղթը չի ընդունել կամ տեսակետն այնպիսին է եղել, որ հետագայում նաև բանակցային գործընթացում պրոբլեմներ են առաջացել: Այսինքն, սրա մասին դեռևս դիրքորոշում չկա, կա փաստաթուղթ, որը հանրայնացված է, բայց չկա Հայաստանի իշխանության դիրքորոշումը: Կա միայն այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունը երկար ժամանակ հերքել է սրա գոյությունը»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը:

Հայ ժողովրդին Արցախի հակամարտության ցանկացած դրվագ ժողովրդի հետ համաձայնեցնելու խոստում տված Փաշինյանը փաստացիորեն թաքցրել է այս կարևոր առաջարկը: Սակայն, Հայաստանի իշխանությունը ոչ միայն Արցախի հետ կապված, այլև Հայաստանի հետ կապված հարցերը ոչ միայն հանրությանը չի տեղեկացնում, այլ շատ դեպքերում հանրությունն այդ մասին իմանում է կամ հայկական, կամ ադրբեջանական մամուլից: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image