Գյումրիում Սարիկ Մինասյանը չի պարտվել, Գյումրիում «Եվրատաշիկը» չի պարտվել, Գյումրիում նույնիսկ Ծյոմիգը չի պարտվել: Գյումրիում պարտվել է ՔՊ-ն, ասել է թե՝ Նիկոլը, Ալեն Սիմոնյանը, Միրզոյան Արոն, ԱԱԾ տնօրենը, Պնախարար Սուրեն Պապիկյանը, ՆԳ, արդարադատության, ԿԳՄՍ եւ առողջապահության տիկին նախարարները, ՀՀ գլխավոր դատախազուհին, ՄԻՊ-ուհին, ԱԽՔ-ն, Նիկոլի անվան ԲԴԽ-ն: Գյումրիում պարտվել է նիկոլիզմն իր պրոպագանդիստներով՝ Նիկոլի դեբիլակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, փոխնիկոլ Վահագն Ալեքսանյանը, ձախավեր այբոլիտ Արսեն Թորոսյանը, ընտրածովանկարիչ Վահագն Հովակիմյանը, Նիկոլի ազգուտակը, նաեւ՝ Աննա Հակոբյանը, աներձագը… Գյումրիում պարտվել են 9 մարզպետ, տասնյակ ՔՊ-շնիկ քաղաքապետեր: Եվ ամենակարեւորը՝ Գյումրիում պարտվել է Նիկոլի Անդոն՝ Անդրանիկ Քոչարյանը:
Ամենասարսափելին, սակայն, այն է, որ Գյումրիում հաղթել է ոչ թե մեկ, այլ միանգամից 4 ընդդիմադիր ուժ, ինչը ցույց է տալիս հանրության շրջանում Նիկոլ Փաշինյանի ճղճիմ վարկանիշը: Սարիկ Մինասյանի 35 տոկոսին մի խաբվեք, դրա կեսից ավելին Սարիկի ձայներն են, մնացածը վարչական ռեսուրս է, ընտրակաշառք եւ ընտրակեղծիք: Միով բանիվ՝ Նիկոլի ճշգրիտ ցուցանիշը անցողիկ շեմը չհաղթահարած «Եվրատաշիկի» եւ Ծյոմիգի ձայներն են՝ պլյուս-մինուս 10 տոկոս:
Փարաքարի արդյունքների մասին առայժմ կլռեմ: ՔՊ-ն այստեղ գետինը մտներ, ավելի լավ էր: Միանձնյա աուտսայդեր է՝ Նիկոլի գլխավորությամբ:
Ի՞նչ ասեմ… Սարդարապատի զանգերն այս անգամ Գյումրիից ղողանջեցին: Նիկոլի հարբած պատգամավորներից մեկը Գյումրիում բարձր տրամադրության մեջ հայտարարում էր, թե Գյումրիով դեռ ամեն ինչ չի վերջանում, մեզ հետ են Վանաձորը, Ստեփանավանը, Ալավերդին, Տավուշը, Սեւանը, Քյավառը, Մարտունին, Հրազդանը, Աբովյանը, Ապարանը, Արմավիրը, Էջմիածինը, Արտաշատը, Վայքը, Սիսիանը, Գորիսը, Կապանը, Մեղրին… Երեւանը: Այդ պատգամավորին, խնդրում եմ, հուշեք, որ Նիկոլ ճոճելը թարգի եւ պատրաստվի քրեական պատասխանատվության ենթարկվելուն, քանզի ընդունված չէ Գյումրիի փողոցներում, շատ ներողություն, անդուր ռեխը բացել եւ «խարոշի» էրեւընցի խաղալ: Կրթվելը սրա նմանների համար իսկապես նորաձեւ է: Եվ ուրեմն՝ Սարդարապատի զանգերն այս անգամ Գյումրիից հնչեցին:
Հայրաքաղաքում դրվեց Հայաստանի եւ հայ ժողովրդի 7-ամյա պարտությունների շրջափուլը կանգնեցնելու, ՔՊ-ի եղած-չեղածը երկրից ռադ անելու, մեր մեջ բնավորված այլասերվածությունը ոչնչացնելու, իր ապագայի հանդեպ հայ մարդու հավատը վերականգնելու մեծ գործի սկիզբը: Գյումրին ՔՊ-ական սբրոդին հստակ ասաց՝ «ս․․․ եղեք, թուրքեր», ես չեմ ուրանալու Հայոց ցեղասպանությունը, ինձ համար Արցախյան շարժումը շարունակվում է: Եվ Գյումրիին են միանալու Վանաձորը, Ստեփանավանը, Ալավերդին, Տավուշը, Սեւանը, Քյավառը, Մարտունին, Հրազդանը, Աբովյանը, Ապարանը, Արմավիրը, Էջմիածինը, Արտաշատը, Վայքը, Սիսիանը, Գորիսը, Կապանը, Մեղրին… Երեւանը… Քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, թաղ առ թաղ, հայ առ հայ:
Հատուկ՝ Սարիկ Մինասյանին: Ես իզուր չասացի, որ դու չես պարտվել, Սարիկ: Հիմա հերթը քոնն է՝ քաղքի տղու պես կանգնելու եւ ընդդիմության հաղթանակը շնորհավորելու: Արա այդ քայլը եւ շարունակիր առոք-փառոք վայելել ինչպես կողմնակիցներիդ, այնպես էլ բոլոր գյումրեցիների հարգանքն ու սերը: Փաշինյանի ու ՔՊ-ի հետ անցածդ այս մի քանի օրվա ճանապարհի հետքը ճակատիցդ մաքրիր այդ մեկ հատիկ շնորհավորանքով:
Եվ վերջում՝ կարեւոր եմ համարում հիշեցնել, որ ընդդիմությունը Գյումրիում հաղթեց մարտի 31-ին՝ 2018 թվականի ճիշտ այն չարագուշակ օրը, որից սկսվեց մեր պարտությունների սեւ շղթան՝ «թավշյա խեղկատակությունը», 44-օրյա պատերազմը, կապիտուլյացիան, Արցախի հանձնումն ու հայաթափումը, Ցեղասպանության ուրացումը, Անկախության հռչակագրից եւ Արցախյան շարժումից հրաժարումը: Սրանով հանդերձ, ընդդիմության միասնական այս հաղթանակը շատ ավելին է, քան ընտրություններում տարած սովորական հաղթանակը: