«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը դատավոր Վահե Դոլմազյանը 3 ամսով երկարաձգեց, դատավորը մերժեց պաշտպաների միջնորդությունը` այն փոխելու վերաբերյալ։
Հիշեցնենք՝ 2025թ. դեկտեմբերի 30-ին, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել էր: Կիրառվել էր տնային կալանք և գրավ:
Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։ 2025թ. հոկտեմբերի 13-ին մեղադրանքը փոփոխվել և նոր մեղադրանք է առաջադրվել Ս.Կարապետյանին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Կարապետյանը տեղի ունեցողը համարում է քաղաքական հետապնդում։