Հասարակություն

ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո արցախցի կնոջ բուժումը վճարովի է դարձել․ Անժելիկան օգնության կարիք ունի

ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո արցախցի կնոջ բուժումը վճարովի է դարձել․ Անժելիկան օգնության կարիք ունի

Արցախցի 43-ամյա Անժելիկա Սարգսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ զորամասում է աշխատելիս եղել և ներգրավված է եղել պատերազմական գործողություններին, նաև զոհերի դիերի հավաքելուն է մասնակցել, ինչն էլ ծանր հոգեբանական հետևանքներ է թողել նրա մոտ։ «Սկզբում, որ ասեմ վախեցել եմ՝ չէ, բայց հետո նստվածք է տվել, հոգեկան ծանր վիճակում եմ հայտնվել, ամիսներ շարունակ հոգեբանի հետ եմ աշխատել, տեսիլքներ ունեի։ Այդ կրիտիկական փուլն անցավ, մտածում էի, որ հաղթահարել եմ, բայց դրանից հետո ինձ մոտ շաքար հայտնաբերվեց, հետո սրտի խնդիր ունեցա, հիմա ինձ մոտ անեմիա է, գնացի ստուգման, մի փուլ դեղեր ստացել եմ, բայց հիմա դեղերի համար պետք է վճարեմ։ Բայց վերջին 1,5 ամիսը ջերմություն եմ ունենում, հիմա պետք է ԿՏ և ՄՌՏ հետազոտություններ անցնեմ, դրա համար 150-200 հազար գումար է անհրաժեշտ, հստակ չգիտեմ արժեքները հետազոտության, քանի որ գումար չեմ ունեցել, որ արժեքներով հետաքրքրվեմ»,- մեզ հետ զրույցում պատմեց Անժելիկան։

Անժելիկայի խոսքով՝ մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը անվճար մի շարք հետազոտություններ ու բուժումներ է անցել, իսկ քաղաքացիություն ընդունելուց հետո պետք է ամեն ինչի համար վճարի, կամ էլ 200 հազարից ավել աշխատավարձով գրանցված աշխատող լինի, որպեսզի բժշկական ապահովագրությունից օգտվի։ Սակայն այս պահին աշխատել չի կարող, քանի որ խնամքին ունի հաշմանդամություն ունեցող տատիկ․ «Ես ու տատիկս ենք ապրում Դրախտիկում, դեռ լավ է, որ վարձ չենք տալիս, այս տունը կար, եկել ենք, օգնություն են տվել, մի քիչ վերանորոգել, ապրում ենք։ Տատիկն էլ է Արցախից, բայց ՀՀ քաղաքացիությունը ստացել է էլի, ինքը պատերազմի ժամանակ ինֆարկտ է տարել վախից, 85 տարեկան է, դեղեր կան, որ անվճար ստանում ենք։ Դրանք էժան դեղերն են, իսկ հիմնական դեղերը, որոնք օգտագործում է՝ մոտ 40 հազար դրամի, դրանք պետք է գնենք։ Տատիկի թոշակը իր դեղերին անգամ չի հերիքում, հիվանդանոցը թանկանոց դեղերը չի տալիս, տալիս են հիմնականում միզամուղը, ճնշման դեղը, բայց հիմնականները հիվանդանոցը ասում է՝ մենք չունենք, կտրոն է տալիս, որ դեղատնից ստանանք, բայց դեղատանն էլ են ասում, որ չունենք։ Դեղ կա, որ ես գնելու համար հասնում եմ Երրորդ մաս, քանի որ այլ տեղեր չեն վաճառում»։

Անժելիկային օգնել ցանկացողները կարող են փոխանցում կատարել Ակբա բանկում բացված 5181800001770133 հաշվեհամարին, ստացող՝ Anzhelika Sarkisyan։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image