Հասարակություն

Ապրիլի 23-ը պետք է մնա ժողովրդի հիշողության մեջ

Ապրիլի 23-ը պետք է մնա ժողովրդի հիշողության մեջ

Մշակութաբան Վարդան Ջալոյանը դրական է համարում ապրիլի վերջին շաբաթ օրը որպես  ՀՀ քաղաքացու օր հայկական տոնացույցում ամրագրելը եւ այն  նշելը։ 
«Երեւի մի հատուկ օր էլ պետք է հայտարարել Գյուղացու օր նշելու համար»,- մեզ հետ զրույցում կատակեց  Ջալոյանը։

Մշակութաբանը հիշում է, թե ինչպես մեկ տարի առաջ, ապրիլի 23-ին, հայ ժողովուրդը միավորվեց՝ առանց բնակության վայրի կամ դասակարգային խտրականության։ Եվ թավշյա հեղափոխությունը, ըստ նրա, Հայաստանի անկախության ժամանակաշրջանի կարեւորագույն իրադարձություններից էր, ինչը պետք է պահպանել քաղաքացիների հիշողության մեջ։ 

Մեր դիտարկմանը, թե սոցցանցերում կան դժգոհություններ, թե ինչու է 124 մլն դրամ հատկացվել պետբյուջեից այդ տոնը նշելու համար, Վարդան Ջալոյանն արձագանքեց․ «Այսօր շատ կարեւոր դեր է կատարում ոչ նյութական արտադրությունը։ Դրա համար ես չէի ասի, թե այդ տոնն անկարեւոր է։ Շատ կարեւոր է քաղաքացիական գիտակցությունը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image