Այլ

Ինչով է զբաղված Էլմար Մամեդյարովը 

Ինչով է զբաղված Էլմար Մամեդյարովը 

Ընթերցողները թերեւս կհիշեն, թե ինչպես Ադրբեջանում աղմկոտ կերպով պաշտոնանկ արվեց այդ երկրի երբեմնի երկարակյաց ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Դրանից հետո նա երկար ժամանակ մնաց ստվերում եւ հազվադեպ էր երեւում մամուլի էջերում։ Բնականաբար հետաքրքիր էր, թե ինչով է զբաղված նախկին արտգործնախարարը։ Եւ ահա, ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Էլմար Մամեդյարովը արդեն Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայի գործկոմի անդամ է։

Ավելին, օրերս մասնակցել է մի քննարկման, որի օրակարգում է եղել 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում ֆուտբոլային թիմերի ձեւավորումը եւ սպորտի ու ֆուտբոլի զարգացումն այդ շրջաններում։ Ադրբեջանական պարբերականներից մեկի հետ զրույցում նա մանրամասներ է ներկայացրել նաեւ ադրբեջանական «սպորտային խոհանոցում» տեղի ունեցող վայրիվերումների եւ սպասվող մարզական հանդիպումների մասին։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image