2018թ.-ի փետրվարի 23-ի թիվ 12 որոշման համաձայն՝ Կոտայքի Մեղարաձոր համայնքի ավագանին հինք ընդունելով համայնքի նախկին ղեկավարի առաջարկությունը, համաձայնություն է տալիս, որ «Մեղրաձորի բուժամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակվի համագյուղացի Անի Գեւորգյանը, ով ըստ տեղացիների չունի համապատասխան որակավորում եւ ստաժ՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հանդիպեցինք Անի Գեւորգյանին, եւ խնդրեցինք պատասխանել մեր այն հարցին, թե՞ ճիշտ են այն խոսակցությունները, որ նա չունի համապատասխան որակավորում եւ աշխատանքային ստաժ՝ տնօրենի պաշտոնին նշանակվելու համար: Գեւորգյանը մեր հարցը լսելուց հետո ասաց. «3 տարի է աշխատում եմ, եթե իրավունք չունենայի այստեղ աշխատելու, հիմա չէի աշխատի»: Պնդեցինք, որ իր աշխատանքային գործունեության մասին ինֆորմացիա տրամադրի: Երիտասարդ տնօրենը նախ, խոստացավ, որ կտրամադրի, թե բժշկական համալսարանի ո՞ր բաժինն է ավարտել, քանի տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունի, հետո խուսափեց պատասխանելուց, անգամ մեզ դուրս հրավիրեց բուժամբուլատորիայից:
Մեղրաձոր համայնքի ղեկավարի ժ/պ Նարեկ Հարությանյանին հարցրինք՝ երբ ավագանին որոշում էր կայացնում, հաշվի առել է, որ Անի Գեւորգյանը չունի համապատասխան որակավորում՝ 5 տարվա մասնագիտական կամ 3 տարվա կառավարչական ստաժ. «Անին տնօրեն է նշանակվել 2018թվ.-ին, նախկին համայնքի ղեկավարի որոշումն է եղել: Ես այդ ժամանակ համայնքի ղեկավարի տեղակալն եմ եղել»: Հարությունյանից խնդրեցինք, որ տնօրենի անձնական գործի միջից մեզ աշխատանքային գործունեության վերաբերյալ ինֆորմացիա տրամադրի: Ի զարմանս մեզ՝ Հարությունյան ասաց, որ իրենք էդպիսի ինֆորմացիա չունեն, միայն ունեն բուժամբուլատորիայի հաստիքացուցակը:
Նշենք, որ համայնքապետարանին պատկանող ՀՈԱԿ-ների տնօրենների անձնական գործերը գտնվում են համայնքապետարանում: Կամ համայնքի ղեկավարի ժ/պ իսկապես չգիտի այս մասին, կամ էլ՝ չցանկացավ այն մեզ տրամադրել: Մենք տեղեկացանք, որ Անի Գեւորգյանը 29 տարեկան է, մասնագիտությամբ՝ գաստրոէնտերոլոգ։ 27տարեկանում նա արդեն բուժամբուալտորայի տնօրեն է: Աշխատանքի է ընդունվել Կոտայքի նախկին մարզպետ՝ Կարապետ Գուլոյանի պաշտոնավարման օրոք, ներկայիս մարզպետ Ռոմանս Պետրոսյանի «դաբրոյով» էլ շարունակում է աշխատել:
Հասարակություն
Դուրս եկեք այստեղից, ես Ձեր հարցերին չեմ պատասխանի. բուժամբուլատորիայի տնօրեն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯